Մարզեր

Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 831 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Բաբաջանյան փողոցի հիմնանորոգում՝ 440 գծամետր երկարությամբ՝ ճանապարհի երթևեկելի մասի և երկկողմանի մայթերի ասֆալտապատմամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիսից։

«Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցը կներկայանա նորովի՝ ապահովելով առավել անվտանգ երթևեկություն և տարածքի բարեկարգ տեսք, որը կամբողջանա Կոմիտաս, Խաղաղություն փողոցների ասֆալտապատմամբ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում