Մարզեր

Գեղհովիտում հիմնանորոգվել է 3 փողոց

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտում հիմնանորոգվել է 3 փողոց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում թիվ 2-րդ, 3-րդ փողոցների և 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 929 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Գեղհովիտի փողոցների ասֆալտապատում՝ 967 գծամետր երկարությամբ և շուրջ 4 հազար քմ մակերեսով։ Որոշ տեղերում տեղադրվել են ոռոգման և ջրահեռացման երկաթբետոնե առուներ։

Մայիսի սկզբից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտի թիվ 2-րդ, 3-րդ փողոցների և 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքի բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում