Եվրոպա

Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Ռումինիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը շոգի պատճառով եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել Բուխարեստում և 35 վարչական տարածաշրջաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը:

Ըստ օդերևութաբանական ծառայության՝ կգրանցվի առավելագույն բարձր ջերմաստիճան, որը համեմատելի կլինի հունիսի բացարձակ ռեկորդի հետ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-41 աստիճան, իսկ ամենաբարձր ցուցանիշները կլինեն երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բանատում և Կրիշանայում։ Գիշերն օդի  ջերմաստիճանը կիջնի մինչև 17-25 աստիճան։

Եվրոպայում շարունակվող շոգն ամենասաստիկներից մեկն է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը,  իշխանությունները հայտարարում են եղանակային վտանգի կարմիր մակարդակներ, փակում են դպրոցները, սահմանափակում են  զանգվածային միջոցառումների անցկացումը և բնակիչներին կոչ են անում հնարավորինս քիչ գտնվել արևի տակ։ Գրանցվում են տրանսպորտի աշխատանքի ընդհատումներ, օդի որակի վատթարացում և դժբախտ պատահարների ու մահվան դեպքերի թվի աճ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում