Կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է մարզչական շտաբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ազգային հավաքականների ընթացիկ աշխատանքները, առաջիկա միջազգային մրցաշարերի նախապատրաստական փուլերը և մարզաձևի զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական նախաձեռնություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախագահին ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այնուհետև ազգային հավաքականների գլխավոր և ավագ մարզիչները զեկուցել են մեծահասակների Եվրոպայի առաջնության, երիտասարդների աշխարհի առաջնության և մյուս հավաքականների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

Առանձին անդրադարձ է կատարվել պատանիների աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի պատանեկան հավաքականը կմեկնի հուլիսի 4-ին։ Քննարկվել են նաև պատանի և դեռահաս աղջիկների ու տղաների հավաքականներում մարզիկների ներգրավվածության աճը և մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։

Մարզչական շտաբը սկզբունքային որոշում է կայացրել մշակել ծանրամարտի մարզիչների վերապատրաստման և որակավորման միասնական համակարգ, որի նպատակն է ապահովել անձնական մարզիչների մասնագիտական շարունակական զարգացումը և որակավորման միասնական չափանիշների ներդրումը։ 

Քննարկվել են նաև մարզաձևի զարգացման հաջորդ փուլին վերաբերող ծրագրերը։ Որոշվել է 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։

 

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար