Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

1 րոպեի ընթերցում

(250809) -- REVFULOP, Aug. 9, 2025 (Xinhua) -- People participate in the Lake Balaton Cross Swimming event held on Lake Balaton between Revfulop and Balatonboglar, Hungary, Aug. 9, 2025. (Photo by Attila Volgyi/Xinhua)

Հունգարիայում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակի մասին, որի պատճառով մարդկանց անվճար ջուր է բաժանվում մետրոյում, երկաթուղային կայարաններում և հրապարակներում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ շոգի ամենաբարձր՝ երրորդ մակարդակի մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի, քանի որ այդ օրերին ստվերում ջերմաստիճանը, կանխատեսման համաձայն, գերազանցելու է 40 աստիճան Ցելսիուսը՝ սահմանելով նոր ռեկորդ։

Բուդապեշտի հանրային տարածքներում, կառավարության հրամանով, հանրության համար բացվել են օդորակիչներով հագեցված տարածքներ: Երկրի տարբեր շրջաններում գործում են այդպիսի երկու հազարից ավելի տարածքներ, որպեսզի բնակիչները կարողանան ապաստան գտնել շոգից:

Ռելսերի դեֆորմացիայի վտանգի պատճառով երկաթուղային վարչությունը զգուշացրել է գնացքների արագության հնարավոր նվազման և ուշացումների մասին: Հրդեհների չափազանց բարձր վտանգի պատճառով անտառներում և հարակից տարածքներում արգելվել է կրակ վառել:

 

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը