Աշխարհ

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deitsche Welle-ն։

Սեուլի որոշումը պայմանավորված է եղել ցանկացած անկանխատեսելի հանգամանքներին պատրաստվելու նկատառությամբ։ ՀՕՊ նույնականացման գոտին սահմանված է այնպես, որ օտարերկրյա ինքնաթիռները պարտավորվեն նույնականացնել իրենց՝ այդպիսով կանխելով պատահական բախումները:

Հարավային Կորեայի ԶՈՒ գլխավոր շտաբը խոստովանել է, որ ինքնաթիռները մտել են օդային պաշտպանության նույնականացման գոտի Չինաստանի և Ռուսաստանի միջև համատեղ օդային զորավարժությունների ժամանակ: Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները դեռ որևէ մեկնաբանություն չեն արել միջադեպի վերաբերյալ:

Սա նման առաջին միջադեպը չէ։ 2025 թվականի դեկտեմբերին չինական և ռուսական ինը ռազմական ինքնաթիռների հայտնվելը նույն գոտում խիստ քննադատության արժանացավ Հարավային Կորեայի և Ճապոնիայի կողմից։ Հարավային կորեան բողոքի նոտա հղեց  Պեկինին և Մոսկվային, իսկ Տոկիոն լուրջ մտահոգություն հայտնեց միջադեպի կապակցությամբ։ Չինաստանն ու Ռուսաստանը պատասխանել էին՝ բացատրելով, որ թռիչքները Խաղաղ օվկիանոսի համատեղ պարեկային գործողությունների մաս էին կազմել։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում