Աշխարհ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի երկու ավերիչ ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, իսկ 3,360-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում  է  Reuters-ը։

Երկրաշարժի հետևանքով դեռևս անհայտ կորած է համարվում ավելի քան 51 հազար մարդ։

Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից փրկարարական խմբեր են ժամանել Վենեսուելա, իսկ ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն և երկրի դեմ պատժամիջոցների մեղմացում։

Նշվում է, որ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում