Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ծայրահեղ շոգը հանգեցնել է մահվան դեպքերի աճին: Երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտնել է, որ իշխանությունները մշակել են արտակարգ գործողությունների ծրագրեր Փարիզի և շրջակա տարածքների բոլոր հիվանդանոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Միևնույն ժամանակ, Մարսելում մահացել է 18 ամսական երեխա, որը գտնվել է մեքենայում: Սա Ֆրանսիայում նման առաջին դեպքը չէ. չորեքշաբթի օրը երեք տարեկան երեխան նույնպես մահացել էր մեքենայում, իսկ երկուշաբթի օրը նմանատիպ ողբերգություն էր տեղի ունեցել երկու փոքր երեխաների հետ հարավային Կարպենտրա քաղաքում։

Շոգի ալիքի սկսվելուց ի վեր՝ Ֆրանսիայում խեղդվել է 55 մարդ, որոնց երկու երրորդը լողում էր ջրային տարածքներում, որտեղ փրկարարներն անհասանելի էին։

Կիրակիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում Իսպանիայում բարձր ջերմաստիճանից մահացել է 327 մարդ։ Այնուամենայնիվ, Իսպանիայում շոգի ալիքն արդեն սկսել է նվազել։

Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի սառցադաշտերն ուսումնասիրող գիտնականները հայտնել են, որ մինչև երկուշաբթի օրը ձմռան ընթացքում այնտեղ կուտակված ամբողջ սառույցը, հավանաբար, կհալվի։ Շվեյցարիայում շոգ եղանակ գրանցվում է օգոստոսին, սակայն գիտնականները զգուշացրել են, որ սառցադաշտերի հալման ներկայիս տեմպը նույնքան բարձր է, որքան 2022 թվականին, երբ գրանցվել էին պատմության մեջ ամենաբարձր տեմպերը։

 

Հայերեն English Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը