Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սեուլի դատարանը նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հիին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ աշխատանքի ընդունման և բիզնես ծառայությունների դիմաց թանկարժեք նվերներ ընդունելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը պաշտոնանկ արված նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կնոջ նկատմամբ դատավճիռը կայացրել է այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել միջնորդության դիմաց կաշառք վերցնելու համար։

Մեղադրող կողմը պահանջում էր 7,5 տարվա ազատազրկում՝ պնդելով, որ նախկին առաջին տիկինը բազմիցս օգտագործել է իր պաշտոնական կարգավիճակը անձնական գործարքներ կատարելու համար։

2024 թ. դեկտեմբերին երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն՝ խախտելով սահմանադրությունը, ինչի պատճառով նրան հեռացրել են իշխանությունից: Նա դատապարտված է ցմահ ազատազրկման։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում