Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

1 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի համար՝ խռովության գործով վերաքննիչ դատավարության շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության: Հունիսի 25-ին Սեուլի Բարձր դատարանը՝ երկրորդ ատյանի դատարանը, անցկացրել է լսումներ, որոնց ժամանակ պետական մեղադրող կողմը ներկայացրել է սեփական հանձնարարականը:

Հարավային Կորեայի Քրեական օրենսգիրքը միայն երկու պատիժ է նախատեսում խռովություն հրահրողի համար՝ ցմահ ազատազրկում և մահապատիժ: Ընդ որում, մահապատիժ ի կատար չի ածվել 1997 թվականից ի վեր, չնայած նման դատավճիռներ հրապարակվում են: Ձմռանը դատախազությունը պարզաբանել է, որ  մահապատիժ է խնդրում՝ պատժի անխուսափելիությունը ցույց տալու համար:

Կորեայի Հանրապետության դատական ​​համակարգը բաղկացած է երեք մակարդակից, վերջին մակարդակը Գերագույն դատարանն է:

2024 թ. դեկտեմբերին երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն՝ խախտելով  սահմանադրությունը, ինչի պատճառով նրան հետագայում հեռացրել են իշխանությունից:

Հայերեն Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար