Դիաս-Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կառավարությունն անողոք պատերազմ է վարում Կուբայի դեմ, որի նպատակն է երկիրը զրկել ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կարիբյան հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանելը:

«ԱՄՆ-ի ագրեսիան Կուբայի դեմ անընդհատ է և սաստկանում է նրանց անկարողության պատճառով՝ մեզ տեսնել պարտված։ Յուրաքանչյուր գործողություն և յուրաքանչյուր միջոց ուղղված է նրան, որ երկիրը զրկվի ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու հնարավորությունից․ հարձակումներ են իրականացվում եկամուտների աղբյուրների վրա, ֆինանսական ուղիների, վառելիքի մատակարարումների և տեխնոլոգիաների փոխանցման հասանելիության վրա», - գրել է Կուբայի ղեկավարը X հարթակում:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համոզված է, որ ոչ մի երկիր չի կարող գործել և գոյատևել նման անողոք պատերազմի պայմաններում։ Դիաս-Կանելը խոստովանել է, որ տնտեսական ճնշումը «կոնկրետ և դաժան ազդեցություն» է գործում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնին «ապշեցնում է» այդ պայմաններում կուբացի ժողովրդի «դիմադրելու և ստեղծելու ունակությունը»:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նկատմամբ, որոնք թիրախավորում են նավթի մատակարարումները երկիր։ Նախագահ Դոնալդ Թրամփը նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով: Այս միջոցառումը սրել է կղզու վառելիքի պակասը՝ ազդելով էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության և այլ ոլորտների վրա:

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն