Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հիշեցնելով, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կառավարությունը կարևորում է նշված ժամանակահատվածում հրդեհների կանխարգելումը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացումը։

«Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիներին հորդորվում է չայրել չոր խոտ կամ խոզան, ինչպես նաև արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր և ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների։

Հրդեհի փոքր օջախ հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում փորձել հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ կամ ամուր կտոր։ Անհրաժեշտ է համոզվել, որ կրակն ամբողջությամբ մարվել է, և կրկին բորբոքման վտանգ չկա։

Կառավարությունը հիշեցնում է նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերն ու մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով։

Խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականության տարածքները, արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով։

Հրդեհ նկատելու դեպքում քաղաքացիները պետք է զանգահարեն 112 հեռախոսահամարին։

 

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար