Եվրոպա

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

2 րոպեի ընթերցում

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Քիր Սթարմերը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի և Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոններից հրաժարական տալու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Վարչապետի նստավայրի առջև ելույթում Սթարմերը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում իր կայացրած ցանկացած որոշման ժամանակ առաջնահերթություն է տվել իր սիրելի երկրին:

Նա հայտնել է, որ կմնա պաշտոնում, մինչև Լեյբորիստական կուսակցությունը նոր ղեկավար ընտրի: Նա խնդրել է կուսակցության կառավարող խորհրդին այդ գործընթացն ավարտել, մինչև սեպտեմբերին խորհրդարանը վերադառնա արձակուրդից:

Վարչապետը հայտնել է, որ արդեն խոսել է Չարլզ 3-րդ թագավորի հետ:

Սթարմերի հրաժարականի կոչեր էին սկսել հնչել այն բանից հետո, երբ մայիսին Անգլիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես նաև Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցությունը գրանցեց վատ արդյունք՝ կորցնելով ավելի քան 1500 տեղ:

Վարչապետի պաշտոնում Սթարմերին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, որը հունիսի 18-ին հաղթել է Մեյքերֆիլդի շրջանում և պետք է այսօր ստանա պատգամավորի մանդատ Համայնքների պալատում:

Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կլինի հինգերորդը վերջին չորս տարվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում