«Նոր գիրք»-24/26. Դյու Մորիե, Մացուրովա, Վերնիկե

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն․ Դաֆնի Դյու Մորիե, «Թռչունները: Հիմա չնայես»

«Թռչունները» (1952) և «Հիմա չնայես» (1971) պատմվածքները Դաֆնի ղյու Մորիեի ամենահայտնի գործերից են: «Թռչուններ»-ում խաղաղ բնաշխարհն աստիճանաբար վերածվում է ահաբեկող մարտադաշտի, որտեղ մարդն իսկական գոյապայքար է մղում թռչունների դեմ, իսկ «Հիմա չնայես»-ը Վենետիկում ճամփորդող զույգի պատմությունն է՝ իրականի ու երևութականի սահմանագծին, հոգեբանական սարսափի նուրբ օրինակ:

Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի։ Խմբագիր՝ Գոհար Քալաշյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն․ Կատարինա Մացուրովա, «Մեծ, համեղ և անսովոր»

Պիպոն, Տոտոն և Կոկոն անբաժան և հնարամիտ ընկերներ էին։ Նրանք սիրում էին միասին նոր խաղեր հորինել ու զվարճանալ։ Բայց մի օր լինում է անսպասելին։ Պիպոն հրաժարվում է ձմերուկ ուտելուց և հեռանում է ընկերներից՝ այլ բան որոնելու։ Արդյո՞ք նրա գտածը մեծ ու համեղ անձրևորդ էր, որը համառում էր և չէր ուզում դուրս գալ հողից։ Նոր ու զվարճալի գարնանային պատմություն ճանաչված մանկագրից այն մասին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և հնարամիտ։

Թարգմանիչ՝ Լիլիթ Պետրոսյան։  Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 Նոն ֆիքշն գրականություն․ Լուչիանո Վերնիկե, «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի»

Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեք հանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ Լուչիանո Վերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կան լեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակ դեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդություն աշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին