Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

2 րոպեի ընթերցում

Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝իրանական Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրին, գրում է, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը։

«Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավերին անցման թույլտվություն չեն տալիս»,- գրել է լրատվամիջոցը։

Իրանը Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին հայտարարել էր հունիսի 20-ին։ Իրանական կողմը հայտարարել էր, որ այդ կերպ պատասխանում է Լիբանանի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումներին և իրանա-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով սահմանված համընդհանուր հրադադարի վերաբերյալ դրույթի խախտմանը Միացյալ Նահանգների կողմից։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր խոստումների կոպիտ խախտումը և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետը չկատարելը, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները՝ Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակված»,- նշված էր Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ռազմական հրամանատարության մեջ։

Իրանական կողմի այս հայտարարությունից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված են Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ 

Նախատեսվում է, որ բանակցությունների շրջանակներում նաև արտակարգ քննարկում տեղի կունենա Լիբանանում Իսրաելի գործողությունների վերաբերյալ։ 

Հայերեն Русский

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը