ԿԸՀ-ն պարզաբանել է ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության հարցը

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թյուր և իրականությանը չհամապատասխանող է համարում քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի տարբերության մասին տեղեկությունները։

«Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ԿԸՀ-ից՝ անդրադառնալով ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության վերաբերյալ հարցերին։

Կառույցից հիշեցնում են որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակվում են օրենքով սահմանված կարգով՝ բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների։

Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ Ընտրական օրենսգրքի այս կարգավորումը նշանակում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։

ԿԸՀ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո