Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱԷՄԳ մուտքը միջուկային օբյեկտներ կախված է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  միջուկային օբյեկտներ մուտքը կախված կլինի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների արդյունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հանցավոր ռազմական հարձակումների պատճառով մուտքը կասեցված օբյեկտների ստուգումները կախված են բանակցային գործընթացից և դրա արդյունքից», - ասել է Բաղային։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը կշարունակի մուտք ապահովել մի շարք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի։

Հայերեն Русский