Աշխարհ

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելը և շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

«Մենք համաձայնության ենք եկել հրադադարի շուրջ։ Մենք  կմնանք անվտանգության գոտում ։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք», - հեռուստաալիքը մեջբերել է իր աղբյուրին։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդել էր, որ Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ուժի մեջ է մտնում ժամը 16:00-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում