Եվրոպա

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

1 րոպեի ընթերցում

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել հինգ քաղաքում՝ հունիսի 20-ին կանխատեսվող տապի նոր ալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ծանուցումը հրապարակվել է նախարարության կայքում։

Մասնավորապես, նախազգուշացումը վերաբերում է Բոլոնիային, Բրեշիային, Պերուջային, Ֆլորենցիային և Թուրինին։ Սպասվում է, որ հանգստյան օրերին աֆրիկյան անտիցիկլոնի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, ջերմաստիճանը ցերեկը կհասնի ըստ Ցելսիուսի 40 աստիճանի, իսկ Սարդինիայում՝ 41 աստիճանի։ Ինչպես նախազգուշացնում են օդերևութաբանները, երկրի հյուսիսի լեռնային շրջաններում պահպանվում է ինտենսիվ տեղումներով ուղեկցվող կարճատև ամպրոպների հավանականությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում