ԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակագրական տվյալներ է ներկայացրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, հավատարմագրված ԶԼՄ-ների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, քվեարկության մասնակիցների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացված են առաջադրված քաղաքական ուժերի թեկնածուների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, հավատարմագրված ԶԼՄ-ների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, քվեարկության մասնակիցների վերաբերյալ ընդհանուր տվյալներ, ինչպես նաև տվյալներն ըստ տարիքային խմբերի ու սեռի։
Վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում ստացել է մեծամասնություն և կձևավորի կառավարություն, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։