Արմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

HFF pokh-nakhagah Armen Nikoghosyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։ Հետևաբար` հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր հայտարարության մեջ գրել է Արմեն Նիկողոսյանը:

2017 թ. նոյեմբերին Արմեն Նիկողոսյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական։   2018 թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։  2019 թ. դեկտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում։

 

 

Հայերեն English Русский

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ