Այդ ուժերը կառավարվում են մի կետից. Փաշինյանը՝ ընդդիմությանը համախմբելու Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե կարելի է արդյոք Սամվել Կարապետյանի հայտարարությունը ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես սկսելու մասին համարել Հայաստանում հետընտրական պրոցեսներ սկսելու նախերգանք, Փաշինյանը պատասխանել է.

«Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, դա վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այդ ուժերը նույն ուժերն են՝ նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող։ Դա ի՞նչ նորություն է, դա ակնհայտ փաստ է»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հայտարարել էր ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին։ «Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես։ Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ։ Շատ ընդդիմադիր ուժեր, որոնք, միգուցե, ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատել էին իրենց ուժերը։ Շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել։ Հիմա մեր երկրի և մեր ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը։ Ինձ թվում է, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք՝ ճիշտ քննարկումներով, հասկանանք, թե որն է ճիշտ ու գնանք այդ քայլերով»,- ասել էր Կարապետյանը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն և կձևավորի կառավարություն, ինչպես նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։

Ընտրություններին մասնակցած 6 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, թե ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ 

Հայերեն English Español Русский Türkçe

ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով

Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին

Սևանա լճում փորձարկվել է ջրային միջավայրում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը

Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում