Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։

Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։ 

Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։

 Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։  

Նիստի ավարտին Տիգրան Խաչատրյանն ընգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին  տալով համապատասխան հանձնարարականներ։

Հայերեն English فارسی Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ