Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի կենտրոնում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 70-ից ավելի վիրավոր։ Ավելի քան 840 բնակելի շենք և այլ կառույցներ վնասվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Antara լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ վնասվել է 841 բնակելի շենք, երկու գրասենյակային շենք, 15 կրոնական կառույց, արդյունաբերական ձեռնարկություն և կամուրջ:

Երկրաշարժը տեղի է ունեցել Սուլավեսի կղզու մոտ, հունիսի 16-ին։ Antara-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 76-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Տուժած շրջանների բնակիչներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, նրանց ապահովում են անհրաժեշտ պարագաներով:

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ 6,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսիի Պալու քաղաքից 46 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 460 հետցնցում՝ 1,3-ից մինչև 5,2 մագնիտուդով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն