Հայաստան

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

1 րոպեի ընթերցում

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

Հայաստանում հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը, որը կտևի մինչև հունիսի 25-ը։

«Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։

Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում