Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

Հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 97-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1963 թվականին, 1966 թվականին՝ պաշտպանել կոչումը:

«Երկաթե Տիգրանը» Միջազգային կարգի գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականի ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թվականներին մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թվականի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականին միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականին միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը։ 1959 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։

1962 թվականին, հաղթելով հավակնորդների մրցաշարում, Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթել է 1963 թվականին և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թվականին Պետրոսյանը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Սպասկիին։ 1969 թվականին շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվել է նույն Սպասկիին։ 1971-1980 թվականներին շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984 թ. օգոստոսի 13-ին: Այդ ժամանակվանից էլ Երևանի շախմատի տունը կրում է շախմատի լեգենդ Տիգրան Պետրոսյանի անունը։ Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը։

Հայերեն العربية Русский

Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցի մասնակի բացման մասին, սպառնացել է Իրանին նոր հարվածներով

ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները

ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին

Հանրությունը պետք է ստանա այդ հարցի պատասխանը․ Ռուբինյանը ԱԺ-ում ընդդիմության բացակայության մասին

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք

6 (10) կիլովատ լարման շահառուները հետայսու կարող են ՀԷՑ-ի բաժանորդ դառնալ մասնագիտացված ընկերությունների միջոցով

Ձեռնարկատիրական մտածողությունից մինչև իրական նախագիծ. ՀՖՀՀ ամառային դպրոցի մասնակիցները ներկայացրել են արդյունքները

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանն այս տարի մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի ԶՈւ ներկայացուցիչներ

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ