Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի առաջին մրցակիցը ՉԼ որակավորման առաջին փուլում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը հայտնի է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի առաջնության 2025/26 մրցաշրջանի հաղթող «Արարատ-Արմենիա»-ի մեկնարկային մրցակիցը կլինի լատվիական «Ռիգա»-ն: Առաջին հանդիպումը կկայանա Երևանում: