Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել գերմանական Հալլե քաղաքի ATP-500 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հալլեի մրցաշարի մեկնարկում Խաչանովը մոտ երկու ժամ  մրցեց ամերիկացի Իտան Քուինի հետ ու պարտվեց 6:1, 4:6, 4:6 հաշվով։

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում