Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի սահմանադրության մեջ փոփոխության, որով վարչապետի լիազորությունները սահմանափակվում են մինչև երկու քառամյա ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հունիսի 15-ին կայացած քվեարկության ժամանակ նախաձեռնությանն աջակցել է խորհրդարանի 134 պատգամավոր, 50-ը դեմ է արտահայտվել, 6-ը ձեռնպահ է մնացել:

Սահմանված կարգը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր 1990 թվականից ի վեր զբաղեցրել են կառավարության ղեկավարի պաշտոնը: Սա նշանակում է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը չի կարողանա վերադառնալ այդ պաշտոնին, քանի որ նա այն զբաղեցրել է հինգ ժամկետ շարունակ:

Սահմանադրական փոփոխությունների միջոցով վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը Պետեր Մադյարի նախընտրական խոստումներից մեկն էր։ Մադյարը Հունգարիայի վարչապետ դարձավ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քաղաքական գործիչն ասել է, որ դա կօգնի կանխել մեկ ձեռքում չափազանց մեծ իշխանության կենտրոնացումը:

Հունգարիայի խորհրդարանում փոփոխությանը կողմ է քվեարկել Մադյարի «Տիսա» կուսակցությունը, դեմ՝ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը:

Հայերեն English Français Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին