Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են

Կալիֆոռնիայում կործանված B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչում եղել են զինվորականներ, պետական ​​ծառայողներ և կապալառուներ։ Օդանավում գտնվող բոլոր ութ անձինք զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Boeing ընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում եղել են իրենց երկու աշխատակիցներ։

«Էդվարդս» ռազմակայանի 412-րդ փորձարկումների թևի փոխհրամանատար գնդապետ Ջեյմս Հեյսը մամուլի ասուլիսում հայտնել է, որ ավիավթարի տեսանյութը դիտելուց հետո պարզ է դարձել, որ ոչ ոք չէր կարող ողջ մնալ։

Հեյսը հավելել է, որ Էդվարդս ավիաբազայի հրամանատարությունն առայժմ «ոչ մի տվյալ չունի պատահարի հնարավոր պատճառի մասին», իսկ աղետի պատճառների պարզումը կարող է տևել մոտ կես տարի։

Ռմբակոծիչն աղետի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում