Եվս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով ևս մեկ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

«Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նշված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ԿԸՀ ներկայացրել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Այդ ընտրատեղամասում չի եղել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։

ԿԸՀ-ն «Անկախ դիտորդ» դաշինքի  ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել նաև թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։ Իոաննիսյանն այդ հարցով ԿԸՀ էր դիմել ընդդիմադիրների բողոքների, ինչպես նաև այդ տեղամասի գրանցամատյաններում արված գրառումների հիման վրա, որ «այդ տեղամասերում քվեարկության համար չնախատեսված ժամին զինծառայողների ուղղորդված քվեարկություն է եղել»։

Հայերեն Español ქართული Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով