Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում 2025 թվականի վերջին և 2026 թվականի ընթացքում գրանցված առատ տեղումների արդյունքում արձանագրվել է լցվածության բարձր մակարդակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«2025 թվականի վերջին և 2026 թվականի ընթացքում տեղումներով պայմանավորված՝ հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում ունենք լցվածության բարձր աստիճան։ Տեղեր կան, որտեղ ծավալից դուրս արդեն ջրի բացթողումներ ենք իրականացրել»,- նշել է նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ ջրամբարների լցվածության առումով առկա ցուցանիշները դրական են և նպաստավոր նախադրյալներ են ստեղծում ջրային ռեսուրսների կառավարման համար։

Նախարարը նաև անդրադարձել է Վեդիի ջրամբարին՝ նշելով, որ այնտեղ շարունակվում են շահագործման նախապատրաստական աշխատանքները։ Նրա խոսքով՝ ջրամբարի լցման և դատարկման գործընթացներն իրականացվում են փուլային եղանակով՝ ապահովելու համար պատվարի և հատակի անհրաժեշտ ամրությունը։

Հիշենենք, որ Վեդիի ջրամբարը Հայաստանի ամենախոշոր ջրամբարն է, որի շինարարությունն ավարտվել է 2025 թվականի սկզբին։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես մեկնարկել է ջրամբարի առաջին ջրալցման փուլը։

«Մենք փուլերով լցնել-դատարկելու այս պրոցեսը կառավարում ենք, որպեսզի պատվարը և հատակը կարողանան ձեռք բերել ամրության այն չափը, որը մեզ պետք է ջրամբարն ամբողջությամբ լցնելու մասով»,- ասել է Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ Վեդիի ջրամբարում այս տարի իրականացվել են ինչպես ջրալցման, այնպես էլ ջրի բացթողման աշխատանքներ, ինչը բնականոն տեխնոլոգիական գործընթաց է։

Անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման ծրագրին՝ նախարարը տեղեկացրել է, որ շարունակվում են նախագծային աշխատանքները։ Նրա խոսքով՝ չինական կապալառուի հետ պայմանագրի դադարեցումից հետո մշակվում է նոր նախագիծ, որը նախատեսում է նախկին տարբերակից շուրջ 2,5 անգամ ավելի մեծ ծավալ։ 

Շիրակի մարզում Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի շինարարությունը ներկայումս կասեցված է, քանի որ 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը կապալառու չինական «Shanxi Construction Investment Group» ընկերության հետ պայմանագիրը խզելու գործընթաց է սկսել՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու և աշխատանքները տապալելու պատճառով: 

Հայերեն English Русский

«FlyOne armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ ՆԳ նախարար

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»

Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը