Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ ծրագրի շահառու կարող են լինել 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կենդանիները հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։

Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար (առավելագույնը 20 գլուխ) ՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։

Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ նշելով բնակության վայրն ու հասցեն, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ կենդանիների՝ պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու վերաբերյալ։

Ծրագրին մասնակցելու համար արդեն իսկ ընդունվել է 690 դիմում-հայտ՝ շուրջ 4373 գլուխ կենդանու համար։

Դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը