1 րոպեի ընթերցում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը (արագաչափ սարք)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
ՀՀ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: