ՀԾԿՀ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումը

1 րոպեի ընթերցում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ եթե Հայաստանում ռուսական գազի գինը բարձրանա, ներկայիս սակագները կգործեն մինչև 2027 թվականի սկիզբը։

«Այլընտրանքները կան հարակից տարածքներում՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Իրանից։ Բոլոր այն հնարավոր երկրները, որոնք գազ են վաճառում և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք, բնականաբար կգնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեսրոպյանը։

Նա նշեց, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի մոտ 30-35 տոկոսը արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, հետևաբար, եթե գազի գինը կթանկանա  X դրամով կամ Y անգամ, ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա կլինի բացասական։

«Միայն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովվի 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ծանր պատկերն ունենալուց։ Կուտակիչ կայանների ներդրումները ևս  կմեղմեն այս խնդիրները»,-հավելեց նա։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ