Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 8-ին տեղի ունեցած դանակահարությունից հետո մարդիկ ցույցի են դուրս եկել։ Բելֆաստում անկարգություններ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են տների, ավտոմեքենաների և ավտոբուսի հրկիզումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հունիսի 9-ի երեկոյան արտակարգ ծառայություններն օգնել են մարդկանց դուրս գալ իրենց այրվող տներից։ Ըստ հրշեջ ծառայության՝ 19։00-ից մինչև կեսգիշեր գրանցվել է 256 զանգ, հրշեջներն արձագանքել են 62 միջադեպի։

Հունիսի 8-ին՝ ժամը 22։30-ին, սուդանցի 30-ամյա մի տղամարդ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում դանակահարել էր 40-ամյա մի տղամարդու, որը լուրջ վնասվածքներ է ստացել աչքերի, պարանոցի և մեջքի հատվածում։ Հարձակվողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, հանրային վայրում սուր կտրող-ծակող գործիք ունենալու և սպանության սպառնալիքի համար։

Ոստիկանությունը հանդարտության կոչ է արել այն բանից հետո, երբ հունիսի 9-ին Հյուսիսային Իռլանդիայի տարբեր վայրերում ցույցեր և անկարգություններ են սկսվել՝ ի պատասխան հարձակման։  

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին