Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում հունիսի 8-ի առավոտյան տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի, ավելի քան 20 000 մարդ տեղահանվել է։ Գրեթե 500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ հունիսի 9-ին փրկարարները ստուգել են ավերված շենքերը՝ համոզվելու, որ փլատակներում մարդիկ չեն մնացել։ Չնայած պաշտոնապես չորս մարդ է անհետ կորած, սակայն Քաղաքացիական պաշտպանության գրասենյակը նշել է, որ մի քանի փլուզված և ծանր վնասված շենքեր պետք է մանրակրկիտ ստուգվեն՝ հնարավոր փրկվածների կամ զոհերի գտնելու համար։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո կղզու ափին։ Շատերը հեռացել են տներից ցունամիի վտանգի պատճառով։ Ֆիլիպինների ափերին ցունամիի ալիքների բարձրությունը հասել է 1,4 մետրի։ Ափամերձ գյուղերից մեկում վեց տնակ է վնասվել։

Ավելի ցածր ալիքներ են գրանցվել Ինդոնեզիայում, Պալաուում, ինչպես նաև Ճապոնիայի հարավում։

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել