«Հայաստան» խմբակցության պատգամավորը շնորհակալություն է հայտնել ընտրություններում իրենց թիմի նկատմամբ ունեցած վստահության համար
1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել հունիսի 7-ին կայացած ընտրություններում իրենց թիմի նկատմամբ ունեցած վստահության համար։
«Սիրելի´ հայրենակիցներ,
շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար:
Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ:
Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։