«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Սոմերսեթ Մոեմ, «Թատրոն»

Ջուլիա Լամբերթը՝ վեպի խելացի և հմայիչ հերոսուհին, միահեծան իշխում Է անգլիական բեմում. նրա անձական կյանքն ու ստեղծագործական ուղին առավել բարեհաջող չէին կարող դասավորվել։ Բայց հափրանքն ամենևին Ջուլիայի սրտով չէ, և նա հուզումնալի սիրավեպի մեջ է մտնում աղքատ հաշվապահի հետ, որն իրենից փոքր է 25 տարով: Կյանքն ու թատրոնը, բեմն ու իրականությունը հաճախ են փոխում տեղերը: 1937-ին լույս տեսնելուց ի վեր վեպը մեծ ճանաչման է արժանացել, քանիցս բեմադրվել և էկրանավորվել:

Թարգմանությունն անգլերենից՝ Ջուլիետ Հովհաննիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Շառլ Պերո, «Հեքիաթներ»

Գրքում ընդգրկված են ֆրանսիացի նշանավոր հեքիաթագիր Շառլ Պերոյի ամենասիրված և ամենահայտնի հեքիաթները՝ ներկայացված ֆրանսերեն բնագրից կատարված բարձրորակ թարգմանությամբ։ Հրատարակությունը հարստացված է գեղեցիկ և գունագեղ պատկերազարդումներով, որոնք կենդանացնում են հերոսներին ու հեքիաթային աշխարհը՝ ընթերցանությունը դարձնելով առավել հետաքրքիր և տպավորիչ։ Այս գիրքը հրաշալի հնարավորություն է երեխաների և մեծահասակների համար վայելելու դասական հեքիաթների կախարդական մթնոլորտը և բացահայտելու համաշխարհային մանկական գրականության լավագույն էջերից մեկը։

Թարգմանիչ՝ Հասմիկ Թևանյան, Աստղիկ Սարիբեկյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Նոն ֆիքշն գրականություն. Հրայր Պալեան, «Անավարտ խաղաղություն» 

Այս գրքում վերլուծվում են 1988–2025 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության ավելի քան երեք տասնամյակ տևած բանակցություններն ու միջնորդական փորձերի ձախողումները։ ՀՀեղինակը մանրամասնորեն անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին, նաև ԱՄՆ, ԵՄ և ՌԴ զուգահեռ նախաձեռնություններին, բացահայտում կողմերի շարժառիթները, երրորդ ուժերի դերակատարությունը և բաց թողնված հնարավորությունները։ Արխիվային փաստաթղթերի, բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա հեղինակը ձևակերպում է բանակցային գործընթացից քաղած դասերը և առանձնացնում ձախողման հիմնական պատճառները։ Այս գրքի համար հեղինակը բացառիկ հարցազրույցներ է վերցրել ՀՀ նախկին նախագահներից և արտգործնախարարներից, գործընթացի մասնակիցներից, զրուցել միջնորդների ու մեկնաբանների հետ։

Թարգմանիչ՝ Կարեն Հարությունյան։  Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

 

Հայերեն

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է