Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից վերադարձած Հայաստանի զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել 25-օրյա վարժական հավաքներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ընթացքում լրագրողը նախարարից հետաքրքրվել է շրջանառվող տեղեկությունների մասին, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները սահմանային անցակետերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումներ են տալիս Ռուսաստանից ժամանող Հայաստանի քաղաքացիներին։

Ի պատասխան՝ Պապիկյանը նշել է, որ ծանուցման համար սահմանված կարգ կա, և այն իրականացվում է այդ ընթացակարգերին համապատասխան։

«Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում տալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ Ռազմական ոստիկանությունն իրականացնում է իրեն վերապահված գործառույթները, իսկ տարբեր պետական կառույցներ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել համապատասխան գործողություններ։

«Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Հայաստանում նաև տարբեր ինստիտուտներ կան, որոնք ըստ անհրաժեշտության ֆունկցիաներ են իրականացնում։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- նշել է Պապիկյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարող է բացառել, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները կարող են ուղարկվել 25-օրյա վարժական հավաքների, նախարարը բացասական պատասխան է տվել։

«Ինչպես կարող եմ բացառել դա։ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլն, և այլն»,- ասել է պաշտպանության նախարարը։

Մամուլում հունիսի 4-ին լուրեր են տարածվել, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները ՀՀ սահմանային անցակետերում վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են տրամադրում Ռուսաստանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։ 

Հիշեցնենք, որ վերջերս Reuters գործակալությունը հոդված էր հրապարակել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի մասին՝ նշելով, որ Ռուսաստանը պատրաստվում է այդ երկրում ապրող 100 հազար հայերի ուղարկել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու և ռուսամետ ուժերի օգտին քվեարկելու նպատակով։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար