Եվրոպա

Մահացել է Անգլիայի ամենատարեց մարդը, որն ապրել է չորս միապետի կառավարման օրոք

1 րոպեի ընթերցում

Մահացել է Անգլիայի ամենատարեց մարդը, որն ապրել է չորս միապետի կառավարման օրոք

Անգլիայի ամենատարեց մարդը՝ Արթուր Էսփինոլը, որն ապրել է բրիտանացի չորս միապետի և 24 վարչապետի կառավարման օրոք, վախճանվել է 109 տարեկանում՝ իր տանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Mirror հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Արթուր Էսփինոլը վախճանվել է հունիսի 1-ին, Բոլթոն քաղաքում. նա ապրել է 109 տարի և 231 օր։

Նա ճանաչվել է Անգլիայի ամենատարեց տղամարդը և Մեծ Բրիտանիայի վերջին բնակիչը, որը ծնվել է 1916 թվականին։ Մահվան պահին նա Միացյալ Թագավորությունում տարիքով երկրորդ մարդն էր շոտլանդացի Հյու Քերից հետո, որը ծնվել է 1915 թվականին, նշում է հրատարակությունը։

Ապրիլին Մեծ Բրիտանիայում, նույնպես 109 տարեկանում, վախճանվել էր երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերան Ֆրենք Չեսթերը։ Ինչպես GBN հեռուստաալիքին հայտնել են Չեսթերի հարազատները, նա ամենատարեց մարդն էր Վուսթերշիրի կոմսությունում և տարիքով երրորդը ողջ Մեծ Բրիտանիայում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում