Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի 2026» մրցույթը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2026» ամենամյա վեցերորդ մրցույթի մեկնարկի մասին։

«Այս տարվա թեման է՝ «Հարևանները մեր այգում․ կենսաբազմազանության գաղտնիքները»․ երեխաները բացահայտելու են, թե ինչպես կարող են տարբեր բույսեր, միջատներ և այլ կենդանի օրգանիզմներ համատեղ ապրել և աջակցել միմյանց՝ ստեղծելով առողջ էկոհամակարգ։

Մրցույթի շրջանակում տարրական դասարանների աշակերտները պետք է նկարեն իրենց երևակայական մինի այգին՝ ցույց տալով, թե ինչպես են բույսերն աճում որպես լավ հարևաններ՝ կցելով իրենց այգու կենսաբազմազանության մասին պատմությունները։ Խորհուրդ է տրվում այս թեման ներառել կրթական գործունեության և գյուղատնտեսական նախաձեռնող խմբերի հանդիպումների օրակարգերում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մրցույթի նոր շեշտադրումը թափոնների կառավարում և ռեսուրսների խնայողություն

Մրցույթի այս տարվա խորագիրը նվիրված է շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությանը։ Մասնակից դպրոցները պետք է ներկայացնեն օրգանական և անօրգանական թափոնների կառավարման, նյութերի վերաօգտագործման իրենց մոտեցումները և աշակերտների ներգրավվածությունը բնապահպանական պատասխանատու միջոցառումներում։

Մրցույթի անվանակարգերը

·         Դպրոցական լավագույն մինի այգի՝ այն դպրոցների համար, որոնք ունեն բացօթյա այգի ստեղծելու և խնամելու հնարավորություն։

·         Լավագույն այգին՝ պատուհանագոգին՝ այն դպրոցների համար, որոնք այգին կստեղծեն դպրոցի պատերից ներս։

Պարգևատրում և մրցանակներ

«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ այգեգործական նախաձեռնությունների զարգացման համար։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ՝ ուղղված դպրոցական ճաշարանների կամ այգիների բարելավմանը:

«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա հատուկ մրցանակ՝ իր նախագծի զարգացմանն աջակցելու համար։

Կազմակերպիչները կարող են սահմանել նաև հատուկ անվանակարգեր՝ առավել ստեղծարար, նորարար լուծումներ առաջարկած կամ հետևողական մասնակցություն ցուցաբերած դպրոցների համար։ Բոլոր մասնակից դպրոցները կստանան հավաստագրեր։

Մրցույթի ժամանակացույցը

Փուլ 1․ Գրանցման հայտերի ներկայացում

Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ․ հուլիսի 1

Փուլ 2․ Նախագծային փաթեթների ներկայացում

Նախագծերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2026թ․ նոյեմբերի 1

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողները կհայտարարվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 1-ը:

Մասնակցության կարգին ծանոթացեք այստեղ։

Դպրոցական այգիները դարձել են ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ2021 թվականից ի վեր բազմաթիվ դպրոցներ միացել են մրցույթին և ստեղծել մինի այգիներ։ Այստեղ երեխաները բացահայտում են բույսերի աճի գաղտնիքները, սովորում են թիմային աշխատանք և բնության հանդեպ հոգատարություն։ Իսկ այգիներից ստացված բերքը դպրոցական ճաշարանների համար  ապահովում է թարմ բանջարեղեն ու կանաչեղեն։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին