Մետե Ֆրեդերիկսենին հաջողվել է կոալիցիա կազմել Դանիայի կառավարությունը ձևավորելու համար

2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետի պաշտոնակատար Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիա ստեղծելու մասին, որը նրան թույլ կտա առաջիկայում թագավորին ներկայացնել իր նոր՝ երրորդ նախարարների կաբինետի կազմը՝ ավարտելով երկրի պատմության մեջ կառավարության ձևավորման ամենաերկար գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Bloomberg-ը հաղորդում է, որ Ֆրեդերիկսենը հունիսի 1-ին ուշ երեկոյան լրագրողներին հայտնել է, որ իրեն հաջողվել է ձևավորել ձախ կենտրոնամետ կոալիցիա: Բացի իր սոցիալ-դեմոկրատներից, կոալիցիայի մեջ մտել են «Ձախ կանաչները», Դանիայի սոցիալ-ազատական կուսակցությունը (Venstre) և Չափավորները։

Ֆրեդերիկսենի խոսքով՝ կուսակցությունները հունիսի 2-ին կհրապարակեն իրենց ծրագրերի մանրամասները, իսկ նախարարները կներկայացվեն հունիսի 3-ին։

Այսպիսով, մարտի ընտրություններից անցել է 69 օր, ինչը նախարարների կաբինետի ձևավորման ամենաերկար գործընթացն է դարձել Դանիայի պատմության մեջ։

Ֆրեդերիկսենի համար պաշտոնավարման նոր ժամկետը կդառնա թվով երրորդը։

Դանիայի նոր կառավարությունը պետք է կարգավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարվածությունը, որը սպառնացել է ձեռք բերել թագավորության կազմի մեջ մտնող Գրենլանդիան։

Ֆրեդերիկսենը, որը գլխավորում է Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ), Ֆրեդերիկ X թագավորից կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ էր ստացել մարտի 25-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց։ ՍԴԿ-ն ընտրություններում առաջատար դիրք էր գրավել, բայց գրանցել էր մեկ դարի ընթացքում ամենավատ արդյունքը՝ ստանալով ձայների 22%-ը: Այդ ժամանակվանից ի վեր Ֆրեդերիկսենն առանձին բանակցություններ է վարել մի քանի կուսակցությունների ղեկավարների հետ:

Հայերեն Русский

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն