Աշխարհ

Իսրայելցի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են Քնեսեթը ցրելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Իսրայելցի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են Քնեսեթը ցրելու մասին օրինագիծը

Իսրայելի խորհրդարանը ձայների 106-0 հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է Քնեսեթը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին օրինագիծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Օրինագիծը պետք է անցնի ևս երկու ընթերցում՝ նախքան օրենք դառնալը և Քնեսեթը պաշտոնապես լուծարելը։ Ընդունվելու դեպքում օրինագիծը ընտրությունների ժամկետը կտեղափոխի միայն մի քանի շաբաթով, քանի որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հոկտեմբերի 27-ը։

Օրինագծի ընդունումը պնդել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ ուղղափառ կոալիցիոն գործընկերները, քանի որ Քնեսեթը չի կարողանում օրենք ընդունել, որը կթույլատրի ծայրահեղ ուղղափառ տղամարդկանց խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում