Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում շնորհավորում է երեխաներին Հունիսի 1-ի առիթով
1 րոպեի ընթերցում

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում շնորհավորում է երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շփվում է երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվում փոքրիկների առօրյայով, լուսանկարվում նրանց հետ և երեխաներին նվիրում Հայաստանի Հանրապետության քարտեզներ։
Հունիսի 1-ին Երևանում՝ Կարապի լճի հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում, անցկացվում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցում են բազմաթիվ երեխաներ և ծնողներ։