Աշխարհ

Anthropic-ը դարձել է արհեստական բանականության ամենաթանկ ստարտափն աշխարհում

1 րոպեի ընթերցում

Anthropic-ը դարձել է արհեստական բանականության ամենաթանկ ստարտափն աշխարհում

Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ իր արժեքը հասցնելով 965 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Hill-ը։

Դրա շնորհիվ Anthropic-ը գերազանցել է իր մոտակա մրցակից OpenAI-ին, որը ChatGPT-ի մշակողն է։ Այս ընկերությունում ներդրումների ծավալը կազմել է 852 միլիարդ դոլար, ինչը ոլորտում երկրորդ ցուցանիշն է աշխարհում։

The Hill-ն ընդգծում է, որ Anthropic-ը կտրուկ առաջընթաց է գրանցել, քանի որ երեք ամիս առաջ ընկերությունը ներգրավել էր 30 միլիարդ դոլար՝ 380 միլիարդ դոլար գնահատվելու պարագայում։

Anthropic-ը և OpenAI-ը 2026 թվականին նախատեսում են բաժնետոմսերի առաջնային հանրային տեղադրում իրականացնել ֆոնդային բորսայում։ Նրանց մոտակա մրցակիցներից մեկը՝ Իլոն Մասկի SpaceX-ը, արդեն բաժնետոմսերի նախնական հանրային տեղադրման հայտ է ներկայացնել՝ դառնալով արհեստական ​​բանականության ոլորտի երեք հզոր ընկերություններից առաջինը, որը դիմել է այս քայլին։ Ակնկալվում է, որ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը (1.25 տրիլիոն դոլար) կդառնա խոշորագույնը Ուոլ Սթրիթի բորսայի պատմության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում