Սպորտ

Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիա» ակումբի հետ չեմպիոնությունը կարևոր ձեռքբերում է համարում:

«Հրաշալի տպավորություններ ունենք այս չեմպիոնությունից հետո: Բառերով չեմ կարող փոխանցել այն, քանի որ երկար տարիների դադարից հետո «Արարատ-Արմենիա»-ն կրկին Հայաստանի չեմպիոնն է: Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ֆուտբոլի այս առաջնության մրցաշրջանի երկու հատվածներն էլ իրենց առանձնահատկությունն ու բարդություններն ունեին:

«Չեմպիոնության համար պայքարը շարունակվում էր մինչև վերջին տուրերը, ինչն ավելի էր բարդացնում մրցակցությունը թիմերի միջև: Պրեմիեր լիգան այս տարի առավել տպավորիչ էր ինձ համար: Մրցանակային տեղերի համար պայքարող բոլոր թիմերը լավ պայքար էին ցույց տալիս ամեն մի խաղում: Մենք արժանի էինք այս չեմպիոնությանը թե մեր կայուն խաղով, թե խաղային որակներով»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը հավաքեց 60 միավոր: Սա «Արարատ-Արմենիա»-ի Հայաստանի երրորդ չեմպիոնությունն է։ Ակումբը Հայաստանում լավագույնն էին նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում