Սպորտ

Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը ԱԱ-ում հանդես կգա IV A դիվիզիոնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը ԱԱ-ում հանդես կգա IV A դիվիզիոնում

Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան: Միջազգային ֆեդերացիայի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Այս իսկ պատճառով IV դիվիզիոնում հայտնվել է ութ հավաքական, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B:

 Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի B դիվիզիոն։ Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Առաջնության անցկացվման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում