Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ՝ հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ՝ հոբելյանական հանձնաժողովը քննարկել է Աճառյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները մեծ տարածում ունենան՝ հասանելի լինելով լայն շրջանակների։ Որպես հոբելյանական կարևոր միջոցառում՝ նախարարն առանձնակի անդրադարձել է Փարիզում Աճառյանի անվան հուշատախտակի բացմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ են իրականացվում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կարևորվել է նաև Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով։

Ներկայացված ծրագրով նախատեսվում է Աճառյանի հոդվածները, որոնք շատ հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում, մեկտեղել և հրատարակել առանձին հատորներով։ Հանձնաժողովը խրախուսելի է համարել ինչպես դպրոցականների մասնակցությունը միջոցառումներին, այնպես էլ տարբեր հաստատությունների նախաձեռնողականությունը՝ ներկայացնելու սեփական ծրագիրը։

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում