Կայացավ առաջին Impacture 2026 կոնֆերանսը
3 րոպեի ընթերցում

2026 թվականի մայիսի 26-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը Երեւանում կազմակերպել էր Impacture 2026 կոնֆերանսը, որտեղ քննարկվեցին բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցեր:
Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն էին Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն:
«Որոշեցինք մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հանրօգուտ ներդրումների մասին, որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Կոնֆերանսը բացվեց Ucom-ի գլխավոր տնօրենի հետ զրույցով, որի ընթացքում Ռալֆ Յիրիկյանը խոսեց վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացման, ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին:
Զրույցի մանրամասներին ծանոթացեք այս հղումով:
Կոնֆերանսի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարեգործություն, CSR եւ հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում»:
Քննարկմանը մասնակցեցին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ Նազարեթ Սեֆերյանը, «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Վաչե Վարդանյանը եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհանիսյանը:
Քննարկման մանրամասներին ծանոթացեք այս հղումով:
Երկրորդ պանելային քննարկման թեման էր «Բիզնեսը եւ մշակույթը. մեկենասություն, թե՞ գործընկերություն»:
Քննարկմանը մասնակցեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը, «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության կորպորատիվ եւ հանրային կապերի ղեկավար Արամ Արարատյանը եւ HENDERSON Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ռիմա Եղիազարյանը:
Քննարկման մանրամասներին ծանոթացեք այս հղումով: